ԱՄՆ-ում անցկացվող մարմնամարզության Azarian Team Cup Men's Invitational ամենամյա մրցաշարում Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը՝ 17 տարեկանների մրցաշարում բազմամարտում վաստակելով 75,450 միավոր, զբաղեցրել է 3-րդ տեղը: Նա զիջել է ամերիկացիներ Մարկ Բերլագային (76.850) և Ռոուզ Ռիլիին (76.200):
Առանձին գործիքների հաշվարկով Գագիկ Խաչիկյանը 1-ին տեղն է զբաղեցրել նժույգթափի վրա (13,150 միավոր), իսկ պտտաձողի վրա վարժությունում ցույց է տվել 3-րդ արդյունքը (12,00):
Իսկ 12 տարեկանների մրցումներում առաջին տեղը զբաղեցրել է հայազգի մարմնամարզիկ Դավիթ Սամվելյանը: