Կառավարությունը պատրաստ է քննարկել «Նաիրիտում» ներդրումային առաջարկները, որոնք կպարունակեն կայուն երկարաժամկետ երաշխիքներ, Հայաստան-Հորդանան գործարար համաժողովին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Թե որքա՛ն գումար է հարկավոր «Նաիրիտը» վերագործարկելու համար՝ նախարարը չի նշել՝ տեղեկացնելով, որ նախ պետք է գնահատվի ծրագրի տեխնիկական իրագործելիության հարցը: