Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը հաղթանակով է մեկնարկել Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունը:
77 կգ քաշային Կարապետ Չալյանը գորգ է դուրս եկել շվեյցարացի մարզիկ Նիկոլաս Կրիստենի հետ և 11:2 հաշվով պարտության մատնել նրան:
Այսօր մրցագորգ դուրս կգան նաև 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, որի մրցակիցը ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին է, 63 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը կմրցի վրացի Լևանի Կավջարաձեի հետ, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը՝ վրացի Տորնիկե Ձամաշվիլիի հետ և գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը կպայքարի ադրբեջանցի Սաբահ Շարիատիի հետ: