Կիրակի թուրքական ռազմական տեխնիկայի շարասյունը հատել է Սիրիայի սահմանը և մտել Իդլիբ նահանգ: Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ շարասյունը ներառում է տանկեր, զրահապատ մեքենաներ և զինամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցներ:
Միևնույն ժամանակ, Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ընթացքում Հալեպի և Իդլիբի նահանգներում զինյալներից ազատագրել են ավելի քան 600 քառակուսի կիլոմետր:
Հունվարի 29-ին էլ հայտարարվել էր Մաարաթ ալ Նուուման խոշոր քաղաքն ազատագրելու մասին: Այն համարվում էր գրոհայինների ամենամեծ հենակետերից մեկը: