ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացում է 2021-ին կտրուկ կրճատել արտասահմանյան երկրների ֆինանսական օգնության ծավալը: Նման առաջարկով նա կդիմի Կոնգրես, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին:
Թրամփը նախատեսում է 21 տոկոսով կրճատել օտարերկրյա օգնության ֆինանսավորման ծավալներն ու փոխարենը միլիարդավոր դոլարներ տրամադրել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելուն և Լուսին մարդ ուղարկելուն: Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է նույն մակարդակի վրա թողնել Ուկրաինային հատկացվող միջոցների քանակը:
Wall Street Journal-ը, իր հերթին, գրում է, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը հաջորդ ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագծով առաջարկում է 740,5 մլրդ դոլար հատկացնել ռազմական ծախսերի համար: Իսկ ընդհանուր ծախսերը գնահատվում են 4,8 տրիլիոն դոլար: