Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանին իր իսկ տանը: Այս մասին հայտնում է ermenihaber-ը: Վերջինս երկարատև բուժման կուրս է անցնում: Էրդողանի այցելության մասին Թվիթերի միկրոբլոգում գրել է Եսայանը և շնորհակալություն հայտնել նրան:
Հատկանշական է, որ Մարգար Եսայանը պատգամավոր է ընտրվել Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ընտրացուցակով:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը դեռևս 2019-ի հոկտեմբերի 19-ին սոցցանցում արած գրառմամբ նշել էր իր բուժման երկարատև կուրսի մասին: Նա շնորհակալություն էր հայտնել բոլոր իր ընկերներին, որոնք զանգահարել կամ հարցրել են իր առողջական վիճակի մասին:
Եսայանը հույս է հայտնել, որ շուտով կվերադառնա աշխատանքային առօրյա: