Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան զգուշացրել է, որ եթե Վրաստանի իշխանությունները երկրում բարեփոխումներ չիրականացնեն, միջազգային համարժեք արձագանքը չի ուշանա, ընտրությունները լեգիտիմ չեն համարվի:
Գրեգորովայի կարծիքով՝ հենց դա ի նկատի ունեն ԱՄՆ կոնգրեսականները և սենատորները Թբիլիսիին ուղղված իրենց նամակներում: Եվրախորհրդարանի պատգամավորը չի բացառել որպես պատիժ սովորական քաղաքացիների համար Եվրամիության հետ ազատ այցագրային ռեժիմի չեղարկումը: