ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:
ԱԳ նախարարությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները շոշափել են հայ-հունական օրակարգին առնչվող երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:
Ընդգծելով համագործակցության Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը երկրների միջև ձևավորված գործընկերության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում՝ նախարարներն անդրադարձել են Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթնաժողովի նախապատրաստման աշխատանքներին:
Գործընկերները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ: