2020 թ. մարտի 26-28-ը, «ԵրևանԷքսպո» միջազգային ցուցահանդեսային համալիրում տեղի կունենա ArmHiTec-2020 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը:
Ռազմական և տեխնոլոգիական ոլորտում ամենահեղինակավոր իրադարձությանը Հայաստանում մասնակցելու են Համագործակցության երկրներից և հեռավոր արտերկրից:
Ակնկալվում է, որ ArmHiTec-2020 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդես կայցելեն ուժային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև պետության և քաղաքացիների պաշտպանության, արտաքին և ներքին անվտանգության ոլորտում աշխատող մասնագետներ, ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, իսկ դա ավելի քան 500 մասնագետ է: Ցուցահանդեսը կունենա նաև 6550 այցելու:
Ցուցահանդեսը կուղեկցվի լայնածավալ բիզնեսի ծրագրով, որն իր մասնակիցների համար կստեղծի եզակի հնարավորություններ՝ ուսումնասիրել շուկան և խթանել ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գործընկերներ և ներդրողներ գտնել, ինչպես նաև ամրապնդել համագործակցային կապերի և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման նոր հեռանկարները:
Տեղի կունենա ռազմատնտեսական (տեխնիկական) համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի արտահերթ համատեղ նիստ՝ ՀԱՊԿ ձևաչափով:
Միջոցառումների ընթացքում նախատեսվում է հայկական և ռուսական ձեռնարկությունների միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման արարողություններ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների երկկողմ աշխատանքային հանդիպումներ ցուցահանդեսին մասնակցող երկրների ռազմարդյունաբերական համալիրների ձեռնարկությունների հետ: