«ԿԸՀ-ն պետք է կազմի ժամանակացույց, և ըստ դրա տեղի կունենան բոլոր անհրաժեշտ գործընթացները, կձևավորվեն «այո»-ի և «ոչ»-ի շտաբները: Իսկ եթե պատգամավորների 1/5-րդը վիճարկի հրամանագիրը, ՍԴ-ն է լինելու այն օբյեկտը, որը կորոշի՝ կասեցնե՞լ գործընթացը, թե՞ ոչ»,- խորհրդարանում այսօր պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
ՍԴ ճգնաժամի վերաբերյալ Վարդանյանն ասել է, որ կա մի լուծում՝ դիմել ժողովրդին: