Փետրվարի 10-ին Գազայի սեկտոր է ժամանել Եգիպտոսի պատվիրակությունը՝ այդ երկրի Հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Ահմադ Աբդել-Խալիկի գլխավորությամբ:
MAAN-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին գեներալ-մայորը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող անուղղակի բանակցություններում հանդես է եկել հիմնական միջնորդական առաքելությամբ և այս անգամ էլ պատվիրակության հետ միասին կդիտարկի ոչ միայն Գազայի և Եգիպտոսի միջև սահմանն, այլև հանդիպումներ կանցկացնի ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին Իսրայելի հարավում իրավիճակը սրվել է. Իսրայելի ռազմաօդային ուժերը չդադարող գրոհներ են ձեռնարկում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների ուղղությամբ, վերջինիս զինյալներն էլ հանդես են գալիս պատասխան հարվածներով:
«Մենք պատրաստ ենք ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում գործող խմբավորումներին: Իսրայելն առաջ է շարժվում օրինական ճանապարհով, և մենք դեռ չենք ասել մեր վերջին խոսքը»,- նախորդ օրը հայտարարել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
ՑԱԽԱԼ-ի ղեկավար Նավթալի Բենեթն էլ տեսչական այցով ժամանել էր Գազային սահմանակից իսրայելական բանակային շտաբ և հայտարարել, թե ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անպատասխանատու պահվածքն Իսրայելին մղում է նոր գործողությունների: