Ռուսական կողմը համաձայնել է, որ Բելառուսի նավթավերամշակման գործարանները ռուսական նավթային ընկերություններից նավթ կգնեն համաշխարհային շուկայում սահմանված գներով, ասել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Կրուտոյը նշել է նաև, որ Մինսկը նավթի մատակարարման բանակցություններ կվարի Ռուսաստանի նավթային շուկայի ոչ միայն խոշոր ընկերությունների, այլև բոլոր սուբյեկտների հետ:
Որոշումը կայացվել է Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի միջև բանակցությունների արդյունքում, որոնք տեղի են ունեցել Սոչիում փետրվարի 7-ին: