Հաշվի առնելով Երևանի դպրոցներում մեծ թվով բացակայությունների մասին տարածվող լուրերը՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երևանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է՝ 15,9%: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
«Բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում, ինչը, թերևս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված տեղեկատվությամբ, որը ծնողների շրջանում մտահոգություն է առաջացրել:
Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով»,- գրել է Տ.Վիրաբյանը: