Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արդյունաբերության, առևտրի և մատակարարման նախարար Տարեկ Համուրիի և նրանց գործընկեր` NatHealt ազգային առողջապահական ապահովագրության կառավարման ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:
Կողմերը քննարկել են համագործակցության ուղղությունները` բժշկական տուրիզմ, առողջապահության ապահովագրություն: Տարեկ Համուրին ներկայացրել է առողջության ապահովագրության նորարարական գործիքների կիրառումը Հորդանանում, որոնք շահեկան են եղել երկրի համար: