Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ակնկալում է սեպտեմբեր ամսին ևս 18 նախակրթարան ունենալ: Այս մասին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Նախադպրոցական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ընդլայնված աշխատանքային քննարկման ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախարարությունը նախորդ տարի իր ծրագրերի իրագործման գրասենյակի միջոցով հիմնել է 18 նախակրթարան: Այս տարի նույն թվով նախակրթարան է ակնկալվում, որ կունենանք արդեն սեպտեմբեր ամսին»,- ասել է Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ 2020 թ. ընթացքում վերազինվելու են 14 նախադպրոցական ուսումնական հաստատություններ: