Տարվա գլխավոր կինոմրցանակաբաշխությունը կայացավ: «Լավագույն ֆիլմ» ճանաչվեց հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն Հոյի «Մակաբույծը»։ Ֆիլմն արժանացավ «Օսկարի» նաև «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենար» և «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերում՝ դառնալով պատմության մեջ օտարալեզու առաջին ֆիլմը, որը հաղթեց գլխավոր անվանակարգում։ Առաջին անգամ հաղթողն անգլերեն ֆիլմ չէ: «Լավագույն դերասանը» Հոակին Ֆենիքսն է՝ «Ջոկեր» ֆիլմում մարմնավորած դերի համար: «Լավագույն դերասանուհին» Ռենե Զելվեգերն է՝ «Ջուդի» ֆիլմում տաքսու վարորդի դերի համար։«Երկրորդ պլանի լավագույն դերասանը» Բրեդ Փիթն է՝ Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Լորա Դերնը՝ «Ամուսնական պատմություն» ֆիլմի համար: