Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 11 00-ի դրությամբ, մարզի բոլոր ավտոճանապարհներին կատարվում են ձյան մաքրման, երթևեկելի հատվածների աղով և ավազով մշակման աշխատանքներ։
Մարզի միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Այս պահին աշխատում է 24 միավոր տեխնիկա։ Որոշ հատվածներում մերկասառույց է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն անհաժեշտության դեպքում։