Փետրվարի 8-ին՝ ժամը 18:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի Սասունցի Դավիթ փողոցում այրվում է անասնագոմի տանիք:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունցի Դավիթ փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի հարակից անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:23-ին մարվել՝ 19:39-ին: Ջերմահարվել է փայտյա կառուցատարերից մոտ 12 քմ հատված: