Թաիլանդի ոստիկանությանը ոչնչացրել է Կորատ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում մարդկանց վրա հարձակում գործած զինվորականին: Վերջին տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 26 մարդ, ևս 63-ը տուժել են:
Զոհերի թվում հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչ կա․ 2 ոստիկան էլ վիրավոր է:
Թաիլանդի վարչապետը զինվորականի չեզոքացումից հետո հայտարարել է, որ նրա նման դաժան արարքը պայմանավորված է եղել «անձնական պատճառներով»․ վարչապետը մանրամասնել է, որ խնդրի պատճառը կապված է եղել տան վաճառքի հետ։