Roylab Stats-ը Youtube-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է Կորոնավիրուսի համաշխարհային քարտեզը և հաստատված դեպքերի, այսպես կոչված, կենդանի հաշվիչը:
Այցելուներից ոմանք համեմատել էին տվյալներն, օրինակ, իրենց երկրի պաշտոնական թվերի հետ՝ արձանագրելով հաշվիչի ճշգրիտ լինելը: Մի մասն էլ չի՛ հավատում այս տեղեկատվությանը՝ նշելով, թե դժվար է ակնկալել, որ աշխարհի միանգամից այդքան երկրներում գիշեր-ցերեկ տվյալներ թարմացնեն ու տրամադրեն: