Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերից դիմել է արտերկրում բնակվող հայերին՝ նրանց տեղեկացնելով, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակել 2020 թ. ապրիլի 5-ը: Վարչապետը նրանց խորհուրդ է տվել այդ օրը լինել Հայաստանում և մասնակցել հանրաքվեին:
«Ես գիտեմ, որ նման շատ քաղաքացիներ կան, որոնք ուզում էին 2018 թ․ Թավշյա հեղափոխությանը մասնակցեին Հանրապետության հրապարակում, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չեն կարողացել, կրկին նման հնարավորություն է ստեղծվել: Կոչ եմ անում այսօրվանից ավիատոմսեր պատվիրել և ապրիլի 5-ին գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, այո՛ ասել հեղափոխությանը, այո՛ ասել օրինականությանը, այո՛ ասել ազատ և երջանիկ Հայաստանին, այո՛ ասել ազատ և երջանիկ ներկային ու ապագային: Հանդիպում ենք ապրիլի 5-ին՝ ընտրական տեղամասերում»,- նշեց վարչապետը: