Թաիլանդի ԶԼՄ-ները հաղորդում են, որ այսօր կեսօրից հետո երկրի հյուսիսարևելյան բնակավայրերից մեկի առևտրի կենտրոնի հարևանությամբ կրակ բացած, 17 մարդու սպանած և շատերին վիրավորած զինվորականին հաջողվել է փախչել առևտրի կենտրոնից:
Thai Rat TV-ի փոխանցմամբ՝ հանցագործը, որ թաքնվել էր առևտրի կենտրոնում, պատանդ վերցնելով 16 հոգու, նույն շենքի ավտոկայանատեղիում, մեքենաների ետևում թաքնվելով, կարողացել է դուրս պրծնել նույնիսկ հատուկ նշանակության ուժերի արձակած կրակահերթերի միջով:
Նշվում է, որ նա կրակել է մոտակա գազի բալոնի վրա, հրդեհ առաջացրել և այդ խառն իրավիճակում անհետացել շենքից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների ընթացքում վիրավորվել են հատուկ նշանակության ուժերի երկու զինծառայողներ: