Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ: Զելենսկին Հռոմ էր ժամանել նախօրեին ու հանդիպել նաև Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի ու երկրի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
Կաթոլիկ եկեղեցու հովվապետի հետ զրույցից հետո Ուկրաինայի ղեկավար Զելենսկին հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղարի հետ:
Վատիկանի մամուլի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Ուկրաինայում հումանիտար իրավիճակին և խաղաղություն ու կայունություն հաստատելու գործընթացին: