ՄԱԿ-ը հրապարակել է Սիրիայում և Իրաքում արտասահմանցի ահաբեկիչների թիվը, որը հասնում է մինչև 27 հազարի: Այս մասին տեղեկացրել է միջազգային կառույցի գլխավոր քարտուղարի տեղակալը:
«Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումն իր դիրքերը Սիրիայում կորցրել է 2019-ի մարտին, իսկ հոկտեմբերին առճակատվել է խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի սպանությունից հետո առաջնորդի փոփոխության հետ: Թեպետ ԻՊ-ի ներսում լուրջ փոփոխություններ են եղել, այնուամենայնիվ, խմբավորումը դեռևս մնում է ահաբեկչական լուրջ սպառնալիք: