ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ քննարկել է «Ռուսաստանի և Իրանի ապակայունացնող գործողությունները»: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ Վաշինգթոնում: Կողմերը քննարկել են «Մերձավոր Արևելքում խաղաղության հեռանկարները, ԱՄՆ-ԵՄ առևտրային հարաբերությունները, ինչպես նաև Իրանին և Ռուսաստանին իրենց ապակայունացնող գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու հարցեր»:
Պետդեպարտամենտը չի մեկնաբանել, թե հատկապես ինչ նկատի ունի՝ ապակայունացնող գործողություններ ասելով՝ հարցի առնչությամբ գրում է РИА Новости-ն:
«Նրանք նաև քննարկել են Լիբիայում և Սիրիայում հրադադարի պահպանմանն օժանդակությունը, քաղաքական գործընթացի վերսկսումը (այս երկրներում – խմբ.), Ուկրաինայում ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը, ինչպես նաև Վենեսուելայում ժողովրդավարությանն աջակցելը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: