Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 722-ի: Մահացու վարակով ախտահարվածները 35 հազար են: Չինաստանից դուրս մահվան դեպքեր գրանցվել են երկու երկրում՝ Հոնկոնգում ու Ֆիլիպիններում, իսկ կորոնավիրուսի ախտով վարակվածների թիվը Չինաստանից դուրս՝ 26 երկրում, 270 է: Սակայն կա նաև դրական դինամիկա: Վարակից ապաքինվել է ավելի քան 2000 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ կորոնավիրուսի տարածման և բուժման համար անհրաժեշտ սարքավորումների ու դիմակների խիստ պակաս կա: Աշխարհի մի շարք երկրներ ցանկանում են օգնել Չինաստանին՝ դուրս գալու բոլորի համար չափազանց վտանգավոր իրավիճակից: ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտնել է, որ մտադիր են Չինաստանին 100 միլիոն դոլար տալ: Արդեն Չինաստան են ուղարկվել 17.8 տոննա բժշկական պարագաներ: