Անկախ Հայաստանի պատմության մեջ 2 շաբաթ առաջ 2-րդ դեպքը գրանցվեց, երբ ցմահ դատապարտյալը ազատ է արձակվում և՝ ո՛չ առողջական խնդիրների պատճառով: Զինծառայող Աշոտ Մանուկյանը պետք է զորացրվեր 1997-ին, սակայն ծանր հանցանքը կանխեց այն: Ավելի քան 2 տասնամյակ բանտախցում անցկացնելուց հետո նա հիմա ազատության մեջ է: Աշոտը վստահ է՝ բոլոր քայլերը պետք է գործի դրվեն, որպեսզի որևէ դատապարտյալ պատիժը կրելուց հետո հասարակության մեջ հավերժ դատապարտյալ չդառնա, իսկ դրա համար աշխատանքները պետք է սկսվեն բանտախցում՝ առաջին իսկ օրվանից: