Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միությունը հրապարակել է Կրոպիվնիցկի քաղաքում Ինգուլ գետի ափին ապագա վանական համալիրի էսքիզը:
Էսքիզ-առաջարկը սոցցանցում հրապարակել է Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի հայերի միության ղեկավար Տիգրան Խաչատրյանը:
Նախագծում ներկայացվել է ճակատային հատվածում մեծ մուտքով մոնոլիտային շենք:
«Հարգելի՛ պատգամավորներ, խնդրում եմ Ձեզ աջակցել որոշմանը: Շնորհակալություն բոլորին, ովքեր կապ ունեն այս պատմական պահի հետ»,- գրել է Խաչատրյանը:
Միխայիլովսկայա փողոցում 1100 քմ մակերեսով հողատարածքը կարող են փոխանցել «Հայ առաքելական եկեղեցու կրոնական համայնքին»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևում հայկական տաճարի կառուցումը մոտենում է ավարտին:
Հայտնի է, որ եկեղեցիների կառուցումն Ուկրաինայի հայերի միության հիմնական նպատակներից մեկն է: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի խոսքով՝ եկեղեցիների կառուցումը թույլ կտա իրականացնել հայկական սփյուռքի գլխավոր նպատակներից մեկը, որն է՝ բացահայտել հայկական մշակույթը Ուկրաինայի ժողովրդի համար: