Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալել էր «Բոլոնիային»:
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել են «Բոլոնիայի» ֆուտբոլիստները, այնուհետ` 22-րդ րոպեին «Բոլոնիայից» Դենսոիլը դարձել է ինքնագոլի հեղինակ: Հյուրերին հաջողվել է առաջին կեսում կրկին առաջ անցնել հաշվի մեջ. 26-րդ րոպեին աչքի է ընկել Բարովը: Երկրորդ կեսի մեկնարկում «Բոլոնիայի» ֆուտբոլիստները խփել են երրորդ գնդակը: «Ռոմայի» կազմում երկրորդ գնդակը հեղինակել է Հենրիխ Մխիթարյանը, որը մոտ մեկ ամիս չէր մասնակցել հռոմեացիների խաղերին վնասվածքի պատճառով: «Ռոմա»-«Բոլոնիա»` 2:3:
Այս խաղից հետո «Ռոման» մրցաշարային աղյուսակում մնացել է 5-րդ տեղում և ունի 39 միավոր: