Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին, որը վերջերս էր հայտարարել մեծ ֆուտբոլից հեռանալու մասին, Ինսթագրամի էջում հրաժեշտի նամակ է գրել։
«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ընդգրկված են եղել կյանքիս գեղեցիկ ճանապարհորդությունում։ Հաճելի էր տարբեր երկրներում ֆուտբոլ խաղալը, նաև, սրտանց՝ Հայաստանում։
Հուսով եմ՝ ուրախություն եմ պարգևել նրանց, ովքեր մարզադաշտում հետևել են իմ խաղին։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ակումբներին և, իհարկե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։
Արդեն կարոտում եմ։ Նոր փուլ է․․․»,- գրել է Մարկոսը։