Հրապարակվել է Թաիլանդում զինվորականի հրաձգության տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է զինված հանցագործը շրջում այն առևտրի կենտրոնում, որտեղ իրականացրել է սպանությունները:
Ավելի վաղ Թաիլանդի զինված ուժերում ծառայող զինվորականն իր զորամասից ավտոմեքենա է առևանգել, ուղղություն վերցրել դեպի առևտրի կենտրոն: Ճանապարհին կրակել է անցորդների ուղղությամբ, այնուհետև հրաձգությունը շարունակել առևտրի կենտրոնում:
Այս պահին կա 17 զոհ, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են: Եվս 16 մարդ պատանդ է վերցվել, և նրանք դեռևս գտնվում են առևտրի կենտրոնում: