Մահացու հրաձգություն Թաիլանդում: Թաիլանդի մի զինվորական կրակ է բացել երկրի հյուսիսարևելյան բնակավայրերից մեկի առևտրի կենտրոնի հարևանությամբ և սպանել առնվազն 17 մարդու: Կան բազմաթիվ վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է Թաիլանդի ոստիկանությունը:
Հայտնի է դարձել, որ հանցագործը պատանդ է վերցրել ևս 16 հոգու: Զինվորականը սոցցանցում ուղիղ հեռարձակմամբ նկարահանել ու ցուցադրել է տեղի ունեցածը: Նա հանցագործությունը կատարել է իր զորամասից նախապես գողացած ավտոմեքենայով: