Սրտի աորտալ փականի նեղացումը սրտային անբավարարության է հանգեցնում, սա էլ կարող է հանկարծակի մահվան պատճառ դառնալ: Լուծումը վիրահատությունն է, որը տևում է տասը ժամից ավելի: Համարվում է ամենաբարդ վիրահատություններից մեկը՝ հետվիրահատական երկարատև վերականգնողական փուլով:
Մեր բժիշկներն աստիճանաբար անցում են կատարում այս վիրահատության՝ հիվանդի համար նվազ տրավմատիկ եղանակին: Էրեբունի բուժկենտրոնում ընդամենը 2 ժամում է կատարվել սրտի փականի պրոթեզավորման բացառիկ վիրահատությունը: