Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության հետբացթողումային հսկողության վարչությունը 2019-ին բացահայտել է 304 միլիոն դրամի խախտում: Ներմուծողները մաքսազերծման ընթացքում երբեմն սխալ ծածկագիր են ներկայացնում կամ պակաս են հայտարարագրում ապրանքի մաքսային արժեքը: Հետբացթողումային հսկողության վարչության բացահայտած խախտումները 2018-ի համեմատ ավելի են 2, իսկ 2017-ի համեմատ՝ 3 անգամ: