Կանադայի իրավաբանները խմբային դատական հայց են ներկայացրել ընդդեմ Իրանի իշխանությունների: Կանադական կողմը 1.1 միլիոն ամերիկյան դոլար է պահանջում Թեհրանում ուկրաինական ուղևորատար օդանավի կործանման ու իր երկրի քաղաքացիների մահվան համար: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Գլխավոր հայցվորի անունը չի հրապարակվում, քանի որ Իրանում գտնվող նրա ընտանիքին կարող է վտանգ սպառնալ Իրանի իշխանությունների կողմից: Պատասխանող կողմն է Իրանի Հանրապետությունը, հոգևոր առաջնորդ ալաթոլլա Ալի Խամենեին, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը: