Սոչիում հանդիպել են Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը: Ընդամենը 1 ժամ տևած բանակցություններն ընթացել են հարաբերությունների լարված ֆոնին. երկու երկրները չեն կարողանում համաձայնության գալ նավթի առաքման հարցում:
Թուրքիան հատուկ նշանակության ռազմական տեխնիկա է ուղարկել սիրիական Իդլիբի նահանգ՝ փորձելով կասեցնել Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացումը դեպի նահանգային կենտրոն Իդլիբ:
Իսրայելական բանակը հրաժարվել է մեկնաբանել ՌԴ Պաշտպանության բանակի հայտարարությունը Թեհրանից Դամասկոս թռչող ինքնաթիռի վերաբերյալ: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ իսրայելական օդային հարվածները կարող էին քաղաքացիական ինքնաթիռի կործանման պատճառ դառնալ: Բարեբախտաբար, ինքնաթիռն անվնաս է վայրէջք կատարել:
Մանրամասները՝ օրվա միջազգային լրահոսում: