Համացանցում հայտնվել է Թուրքիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի տեսագրությունը, որը ֆիքսել են երկաթուղու տարածքում տեղադրված տեսախցիկները: Հացաբուլկեղեն փոխադրող բեռնատարի վարորդը ճանապարհը հատել է այն ժամանակ, երբ լուսացույցի վրա վառվել է արգելող կարմիր լույսը: Ավտոմեքենան կոտրել է արգելափայտն ու հայտնվել երկաթգծի վրա: Բեռնատարը կանգ է առել ու մեկ վայրկյան անց բախվել է արագ սլացող բեռնատար գնացքին: Հայտնի է դարձել, որ վարորդը ողջ է մնացել ու հոսպիտալացվել տարբեր աստիճանի վնասվածքներով: