Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Անուշ Գարսանցյանը կմնա ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է Գարսանցյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը` միաժամանակ բավարարելով պաշտպանի բողոքը։
Անուշ Գարսանցյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ծնողից ապօրինի բաժանելը կամ փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նույն քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակում է ևս չորս անձ։