Փետրվարի 7-ին` ժամը 15:30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ եկեղեցուց նկար են գողացել: Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը եկեղեցու տարածքից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկել 56-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը՝ ժ. 15:30-ի սահմաններում, գողացել է սրբապատկեր։
Գողոնը հայտնաբերված է։ Նախապատրաստվում են նյութեր: