Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի՝ փոքր ՀԷԿ-երը փակելու պահանջով ավելի քան 10 օր տևած հացադուլից հետո Արցախում հանձնաժողով է ձևավորվել՝ ուսումնասիրելու հիդրոէլեկտրակայանների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Ըստ աշխարհագետի՝ որոշ դեպքերում խախտումներն անզեն աչքով են տեսանելի:
Ինչպես անել, որ բնապահպանական ռիսկերը նվազեն, ջրային ռեսուրսն արդյունավետ օգտագործվի, բայց և ապահովվի անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակը: