Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախօրեին լռության օր է: Երկրի օրենսդրության համաձայն՝ այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 8-ին դադարեցվում է Միլի Մեջլիսի նախընտրական քարոզարշավը:
Ադրբեջանի ԿԸՀ-ի ղեկավարը այսօր մամուլի ասուլիս կհրավիրի, որի ժամանակ կամփոփի ընտրապայքարի արդյունքները:
Երկրի խորհրդարանի արտահերթ ընտրություններին մասնակցում է ռեկորդային թվով՝ 1315 թեկնածու, որոնք պետք է պայքարեն օրենսդիր մարմնի 125 մանդատի համար: Խորհրդարանականներն ընտրվում են 5 տարի ժամկետով:
Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան վաղը: