Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարող ամենատարեց ընտրողը 126 տարեկան է: Այս մասին տեղեկությունը հրապարակել է Ադրբեջանի ԿԸՀ-ի ղեկավարը: Ամենատարեց կինը երեք դար է տեսել: Իսկ ամենատարեց տղամարդը 108 տարեկան է, որը վաղը՝ փետրվարի 9-ին, կմասնակցի ընտրություններին:
Ադրբեջանում խորհրդարանի ընտրություններն անցկացվում են հինգ տարին մեկ անգամ: 125 պատգամավորներն ընտրվում են մեծամասնական կարգով: Օրենսդիր մարմնի ընտրությունները պետք է տեղի ունենային 2020-ի նոյեմբերին, սակայն իշխող կուսակցությունն առաջարկել էր ինքնալուծարել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ անցկացնել: