Միացյալ Նահագներում անցկացվել է Դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուների այս տարվա երկրորդ հեռուստաբանավեճը: Հանդիպմանը մասնակցել է յոթ թեկնածու, որոնք քննարկել են Միացյալ Նահանգների թե՛ ներքին, և թե՛ արտաքին խնդիրները:
Չնայած Դեմոկրատական կուսակցության թեկնածուների միջև տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններին՝ հեռուստաբանավեճի բոլոր մասնակիցները միասնական էին մեկ հարցում. նրանց գլխավոր նպատակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթելն է:
Ի դեպ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետական երկու գլխավոր մրցակից թեկնածուներից մեկը՝ Ջո Ուոլշը, հրաժարվել է ընտրապայքարին մասնակցությունից: Նա հայտնել է, որ Դոնալդ Թրամփն «այսօր ամենամեծ սպառնալիքն է երկրի համար», և ավելացրել, որ կանի ամեն ինչ նրան կանգնեցնելու համար: