Միացյալ Նահանգների հարավային Միսիսիպի նահանգի Քլինթոն քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Ողբերգական դեպքի հետևանքով մահացել է յոթ մարդ, այդ թվում՝ վեց երեխա:
Դեպքի վայր մեկնած հրշեջ ծառայության աշխատակիցները հայտնել են, որ մահացածները 1-33 տարեկան են եղել: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածները եղել են մայրն ու նրա երեխաները: Ընտանիքի հայրը վնասվածներ է ստացել, նրան հոսպիտալացրել են: