ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դեյվիդ Փրայսին:
Հանդիպմանը քննարկվել են երկու պետությունների օրենսդիր մարմինների միջև հետագա համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր՝ դրանց ինստիտուցիոնալիզացման համատեքստում:
Այդ կապակցությամբ կողմերը կարևորել են ՀՀ ԱԺ անդամակցությունը ԱՄՆ Կոնգրեսի House Democracy Partnership երկկուսակցական հանձնաժողովին:
Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ձեռնարկած բարեփոխումների օրակարգը, արտաքին քաղաքականության առաջանահերթությունները, ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացը։