ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ 2020 թ. Երևանում շուրջ 60%-ով բարձրացել են շախմատի մարզադպրոցների մարզիչների աշխատավարձերը, շուրջ 25%-ով՝ շախմատի մարզադպրոցների վարչական աշխատողների աշխատավարձները: «Արդյունքում Երևան քաղաքի կողմից շախմատի մարզադպրոցներին տրվող գումարը ավելացել է շուրջ 37%-ով՝ կազմելով շուրջ 285 մլն դրամ»,- գրել է Հայրապետյանը։