Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը հայտնել է, որ նախորդ տարի Թուրքիայի միջերկրածովյան հանգստավայրերում 154 ռուսաստանցի զբոսաշրջիկ է մահացել, ևս 31-ն էլ մահացել են Ստամբուլում։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը:
Ըստ դեսպանի տեղեկությունների՝ մահացության պատճառներից են ճանապարհային վթարները, ջրախեղդ լինելու դեպքերը, դժբախտ պատահարները և այլն։ Այնուամենայնիվ, ըստ դեսպանի՝ մահացության հիմնական պատճառը մարդկանց խրոնիկ հիվանդություններն են։
Երխովն ընդգծել է, որ չնայած նշված փաստին՝ Թուրքիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը շարունակում է աճել։