Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ կրկին ամփոփելով 2017-2019 թթ. ոլորտային տնտեսական ցուցանիշները, կարելի է փաստել, որ առողջապահության ոլորտի ընդհանուր շրջանառությունը տվյալ ժամանակահատվածում աճել է 25.5%-ով կամ 38.73 մլրդ դրամով:
«Առողջապահության ոլորտի աշխատակիցների թիվն աճել է 3.4%-ով կամ 1377-ով:
Առողջապահության ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը աճել է 29.5%-ով կամ 46500 դրամով»,- գրել է Թորոսյանը: