Միացյալ Նահանգների հարավ-արևելքում մոլեգնող ուժեղ փոթորկի պատճառով մոտ 150 հազար տուն և ձեռնարկություն մնացել են առանց էլեկտրականության: Այդ մասին հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ տարերքի հիմնական հարվածը ստացել է Ֆլորիդա նահանգը, որտեղ մոտ 75 հազար մարդ զրկվել է էլեկտրականությունից: Անջատումներ են արձանագրվել նաև Հարավային և Հյուսիսային Կարոլինայում, Ջորջիայում ու Վիրջինիայում: Առնվազն հինգ մարդ եղանակի զոհ է դարձել: