Փետրվարի 14-ին Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում կբացվի «Տապան թանգարանի հնագույն ցուցանմուշները» ցուցահանդեսը:
Այն կազմակերպել են Պետական Էրմիտաժը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Մոսկվայի թեմի Տապան թանգարանը:
Ցուցահանդեսը կբացվի Էրմիտաժի հիմնական թանգարանային համալիրի 63-րդ սրահում: Այն կգործի մինչև 2020 թվականի մայիսի 15-ը: